Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/05/07/Vanetsyan/3283416]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Թե ինչ գործի շրջանակում կամ ինչ նպատակով է այցելել Վանեցյանը ՀՔԾ, կառույցից հրաժարվեցին մեկնաբանություն տալ։