Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է. նա հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին ՀՔԾ-ում է: Մինչ ներս մտնելը նա հայտարարեց, որ Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված են հրավիրել:
[url=https://www.facebook.com/azatutyun/videos/2881689035286827/?v=2881689035286827]«Ազատություն» [/url]ռադիոկայանի հարցին, թե արդյոք ինքը հանդիպե՞լ է Հռոմում Միքայել Մինասյանին որպես սուրհանդակ, Վանեցյանը պատասխանեց. «Ես գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում»:
Հարցին, թե Միքայել Մինասյանը մերժե՞լ է իրեն, նա արձագանքեց. «Դուրս կգամ կխոսենք», ու մտավ ներս: