211652_close_icon
views-count22080 դիտում article-date 16:44 07-05-2020

Պարզվել է, թե ինչու է պատգամավորը նիստի եկել վիրակապով. armlur.am

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նիստին մասնակցում էր վիրակապով: [url=https://armlur.am/997555/]ArmLur.am[/url]-ը պատգամավոր Հայկ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ է պատահել, և ինչու էր նրա ձեռքը կապված: Պատգամավորն ի պատասխան մեր հարցի՝ հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ վիրահատվել է: «Ուսի հոդախախտում ունեի, որը վերջին անգամ արտահայտվել էր բակում աշխատելու ժամանակ: Եվ որոշեցի, օգտագործելով կորոնավիրուսային իրավիճակի ընձեռած հնարավորությունը, որ հաճախ աշխատում եմ տանից, այս փուլում վիրահատել ուսս: Վիրահատությունը եղել է մեկ ամիս առաջ: Բոլոր նիստերին մասնակցել եմ, միշտ թևս կապված է եղել, պարզապես աշխատել եմ ելույթներ չունենալ», – նշեց նա:

Նմանատիպ նյութեր