211652_close_icon
views-count913 դիտում article-date 12:20 07-05-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 9, խարդախության՝ 8, բնակարանային գողության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, պետական, հասարակական ունեցվածքի գողության, շորթման, կաշառակերության, գույքն անզգուշությամբ վնասելու, ծեծի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, փաստաթղթի կեղծիքի և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման 1-ական դեպք։ Հայտնաբերվել և ինքնակամ ներկայացվել է 1-ական հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր