Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Ցնցումների օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը եղել է Լուրիսթան նահանգը։
Իրանական IRIB հեռուստաալիքի փոխանցմամբ՝ տուժել է առնվազն 25 մարդ։ Նշվում է նաև, որ նշված անձինք տուժել են, երբ փորձել են փախչել։
Այլ մանրամասներ չի հաղորդվում։