211652_close_icon

Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ

views-count4689 դիտում article-date 16:36 31-03-2016
Իրանի արևմտյան հատվածում տեղի ժամանակով ժամը 10:45-ին գրանցվել է 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է Tass գործակալությունը: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է Սպահան քաղաքից 120 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Քիար քաղաքում: Հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա: IRNA-ի փոխանցմամբ՝ կան ավերածություններ:

Նմանատիպ նյութեր