4123 դիտում
21:36 06-05-2020
Վերականգնվել է պետությանը պատճառված 33.600.000 ՀՀ դրամի վնասը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննված քրեական գործով վերականգնվել է 33.600.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 47/7 հասցեում գտնվող հողատարածքի օտարման գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ 20.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքի օտարման գործընթացն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Պարզվել է նաև, որ օտարումից առաջ կատարված շուկայական գնահատման արդյունքում տրվել է ոչ հիմնավոր եզրակացություն, որի հիման վրա՝ հողատարածքը ՀՀ ՊՆ-ի կողմից օտարվել է շուկայականից ցածր՝ 38.000.000 ՀՀ դրամ արժեքով, որի հետևանքով պետությանը պատճառվել է 33.600.000 ՀՀ դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննության ընթացքում չեն հիմնավորվել ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց և հողատարածքի շուկայական գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի կողմից նախնական համաձայնության գալու և դիտավորությամբ հողատարածքը շուկայականից ցածր գնահատելու հանգամանքները, ուստի որոշումներ են կայացվել՝ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց և գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ քննչական կոմիտե
Նմանատիպ նյութեր
3115 դիտում
19:40 01-08-2018
Վերականգնվել է պետությանը պատճառված 2.736.964 ՀՀ դրամի վնասը
1001 դիտում
10:41 08-09-2022
Պետությանը պատճառված 1.6 մլն դրամի չափով գույքային վնասը վերականգնվել է. Արցախի դատախազություն
Այս բաժնից
535 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
769 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
703 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը