211652_close_icon
views-count16008 դիտում article-date 14:08 06-05-2020

Տեսա՞ք, ոնց է մարդը մի օրում դառնում գնդապետ. դա քյանդրբազություն է. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/576819.html?fbclid=IwAR2yhvWEYeXUof74DCIFA5_naS65o87n2Lte26snfLt4408D-Q_r9ImnWwU] News.am[/url]-ը գրում է. Մենք ժամանակին առաջարկում էինք օրենքը փոխել, վարչապետին տալ հնարավորություն, որ առանց էդ տեսակ քյանդրբազության, հստակ ընթացակարգով ԱԱԾ-ում ուղիղ նշանակումներ անի: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուն: «Նույն բանը արել է Սերժ Սարգսյանը Կուտոյանի ժամանակ: Վարչապետը պետք է ազնիվ ասի՝ քաղաքական է, էս մարդուն եմ վստահում, իրեն եմ նշանակում: Էն ժամանակ եկել մեզ ասում էին՝ դուք չեք ուզում, որ գնդապետները լինեն այդ պաշտոնում: Տեսա՞ք, ոնց է մարդը մի օրում դառնում գնդապետ: Մենք այն ինչ հիմա արվում է, ասում էինք, որ հենց այդպես է պետք անել, դա է ճիշտը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Արգիշի Քյարամյանը 2 օր առաջ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ մեկ օր անց ազատվեց ու նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր