211652_close_icon
views-count22231 դիտում article-date 19:17 15-11-2019

Արագածոտնի մարզում 59–ամյա վարորդը BMW-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. նա ասում էր. «Չզգացի՝ ոնց եմ քնել ղեկին, աչքս բացեցի, գլխավերևումս տեսա ոստիկանների». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Միսակ Գասպարյանը իր վարած BMW մակնիշի 34 QF 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Թե՛ դեպքի վայրում հավաքվածները, թե՛ վարորդը ասում էին, որ առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Եղիազարյանն ու Ռոմիկ Նազարեթյանը և օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վարորդը նշում էր նաև, որ վթարի պատճառը եղել է այն, որ ինքն էլ չի զգացել, թե ինչպես է մեքենան վարելիս աչքը կպել: «Չզգացի, թե ոնց քունս տարավ, միայն հետո տեսնեմ, որ ոստիկանի համազգեստով 2 հոգի օգնություն են ցուցաբերում: Երևի այդ պահին շոկի մեջ եմ եղել, բայց լավ էր, հալալ էր «գաի» տղերքին ու Ապարանի բժիշկներին»: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը, ում կյանքին՝ շնորհիվ Ապարանի հիվանդանոցի բժիշկների, վտանգ չի սպառնում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր