211652_close_icon
views-count678 դիտում article-date 13:54 06-05-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, հարկերից խուսափելու՝ 2, սպանության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, թմրամիջոցի մաքսանենգության, գույքի դիտավորությամբ վնասման և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր