Մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանատունը։
«Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի:Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը խորին շնորհակալություն է հայտնում Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարություններին, Ղազախստանի և Ղրղզստանի հայկական համայնքային կառույցներին, ինչպես նաև անհատ բարերարներին, որոնք աջակցություն ցուցաբերեցին ՀՀ քաղաքացիների տարահանման գործում»,- ասված է հայտարարության մեջ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի. Ղազախստանում ՀՀ դեսպանատուն
2020.05.06 12:54


Twitter
Вконтакте
Одноклассники
