Ալմաթի-Երևան-Ալմաթի չվերթ է գործարկվել․ Հայաստանում Ղազախստանի դեսպանն իրադարձությունը պատմական է անվանել
Ղազախական FlyArystan ավիաընկերությունը Ալմաթիից Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր է գործարկել: Առաջին չվերթն իրականացվել է հունիսի 2-ին Airbus 320 օդանավով։
Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում չվերթը պատմական է անվանել։
«Հատկանշական է, որ չվերթը բացվել է Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում։ Ավելին, Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղիղ երթուղին երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության պատմության մեջ առաջին անգամ է բացվել»,-պարզաբանեց դեսպանը։
Մանրամասներն՝ այստեղ