211652_close_icon
views-count544 դիտում article-date 16:17 05-05-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 4-ից 5-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 7, փաստաթղթի կեղծիքի՝ 3, ծեծի՝ 2, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և պոռնկագրական նյութեր տարածելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և խարդախության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր