211652_close_icon
views-count1085 դիտում article-date 22:12 17-05-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 16-ից 17-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 18, բնակարանային գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ապօրինի ծառահատման 3, կողոպուտի, կաշառակերության և իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության 2-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անօրինական միգրացիայի կազմակերպման, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ փոխադրելու կանոնները խախտելու ու գույքի անզգուշությամբ վնասման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 4-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր