Մայիսի կենսաթոշակները կբաժանվեն այսօրվանից․ Փոստային բաժանմունքներ գնալու կարիք չկա
Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից։
Հանրապետությունում ս.թ. մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Փոստային բաժանմունքներ գնալու կարիք չկա:
Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները: