211652_close_icon
views-count976 դիտում article-date 12:20 05-05-2020

ԱԺ-ի ընդդիմության օրինագծերը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած նախագծերը, որոնք ներկայացրել էին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան » և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: «[url=https://armenpress.am/arm/news/1014287.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագծերը քվեարկության դրվեցին մայիսի 5-ի նիստում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով ըստ էության առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությանը ցանակացած ձևով միջամտելու, այդ թվում փաստաբանին՝ կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, սպառնալու կամ նրան վիրավորանք հասցնելու, նրա նկամամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Սահմանվում է, որ փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ վիարվորելը, կամ սպառնալը գործի բազմակողմանի լրիվ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունությունը ցանկացած ձևով միջամտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300-պատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով: «Բարգավաճ Հայաստան»-ի և «Իմ քայլը»-ի պատգամավորների անհամաձայնությունը նախագծի հետ եղել է փաստաբաններին զրպարտելը և վիրավորելը քրեականացնելու հետ կապված: Նրանք առաջարկել են, որ փաստաբանների նկատմամբ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնեն, Սամսոնյանը նշեց՝ պատրաստ են ընդունել նախագիծը: Մարդու իարվունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Շաքե Իսայանը նշեց, որ հանձնաժողովում հավանության չէր արժանացել, սակայն Սամսոնյանի՝ լրամշակելու հետ կապված վերջին հայտարարությունը հիմք ընդունելով ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի նախագծին, որ լիագումար նիստերի օրակարգում քննարկեն այն: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 37 «կողմ», 74 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ: Բացասական եզրակացությամբ մյուս նախագիծը Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր: Այն ներկայացրեց համահեղինակ Շաքե Իսայանը «Բարգավաճ Հայաստան»-ից: «Դրանով նախատեսվում է Հանրային պաշտպանի գործունեության հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական բյուջեից, որոնք ներառում են լրացուցիչ աշխատավարձերի գումարները, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման, այդ թվում նաև օժանդակ աշխատակազմի վարձատրության, ճանապարհային և հեռախոսային խոսակցության ծախսերի փոխհատուցման հետ կապված այլ ծախսերը: Նշված փոփոխություններն իրականացնելու համար Հանրային պաշտպանի գրասենյակին պետական միջոցներից անհրաժեշտ է տրամադրել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի առնվազն 10 տոկոսի չափով հավելյալ միջոցներ»,-ասաց նա: Գլխադասային հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը նկատեց՝ իսկապես գրասենյակը ծանրաբեռնված է, դրա համար ամեն տարի հաստիքներն ու դրանց համար տրամադրվող գումարն ավելանում են: Այս պահին լրացուցիչ 30 տոկոս գումար է տրամադրվում, որը բաշխվում է նրանց միջև: «Նախագծով առաջարկվում է ևս 10 տոկոս լրացուցիչ գումար տրամադրել: Սակայն այս պահին չկա ֆիքսված գումար, որ կարողանանք ասել, թե այդ գումարով կարող են ծախսերը ծածկվել: Ունենում ենք գումար, որը որևէ կերպ հիմնավորված չէ, հետևաբար չենք կարող չհիմնավորված գումար տրամադրել պետբյուջեից»,-ասաց նա: Նախագիծը ստացավ 37 «կողմ», 80 «դեմ» ձայներ:

Նմանատիպ նյութեր