3749 դիտում
16:05 15-12-2016
ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում քննարկվել են 2017թ. բյուջեի նախագիծն ու դրան ուղեկցող օրինագծերը
Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Նիստին ներկա էին կառավարության անդամները` վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Շնորահակություն հայտնելով պատգամավորներին «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ակտիվ քննարկումների ու ստացված շուրջ յոթ տասնյակ հարց-առաջարկությունների համար՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական ուղղություններն ու ակնկալվող ցուցանիշները: Վարչապետն ընդգծել է, որ 2017թ. համար ՀՆԱ-ի ծավալը կանխատեսվում է հասցնել 255 մլրդ դրամի՝ ապահովելով 8% աճ: Կառավարության ղեկավարը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն ևս կունենա սոցիալական ուղղվածություն:
Պետական բյուջեի մասին օրենքի նախագծին ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ:
Ժամը 12:00-ին ավարտվել է բյուջեի նախագծի քննարկումը: Համաձայն ԱԺ կանոնակարգի, պատգամավորները և խմբակցությունները նախագծի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում կարող են նոր առաջարկություններ ներկայացնել:
Ազգային ժողովի նիստը շարունակվել է 2017թ. պետական բյուջեի նախագծին ուղեկցող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթի նախագծի քննարկմամբ:
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նշված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ևս տվել է դրական եզրակացություն: Այն քվեարկության կդրվի խորհրդարանի հաջորդ լիագումար նիստում:
Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունել է «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը:
Խորհրդարանը միաձայն հաստատել է նաև Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
Լիագումար նիստի ավարտին պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Հայկ Խանումյանը և Էդուարդ Աղաբեկյանը:
Նմանատիպ նյութեր
1271 դիտում
19:32 16-12-2015
Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստին կայացել է բյուջեի նախագծի ու դրան ուղեկցող օրինագծերի քննարկում
1330 դիտում
12:20 05-05-2020
ԱԺ-ի ընդդիմության օրինագծերը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին
Այս բաժնից
850 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1078 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
811 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը