211652_close_icon
views-count121864 դիտում article-date 20:57 04-05-2020

Աշտարակում փախցրել են ՊՆ ծառայողի BMW-ն. մինչ տեղի ոստիկանները կպարզեին եղելությունը, Վայքի ոստիկաններն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները իրականացրեցին «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սմբատ Գասպարյանը և հայտնել, որ «Նարեկ» թաղամասի իր տան՝ 26/ա հասցեի դիմացից փախցրել են իրեն պատկանող BMW մակնիշի 35 RN 524 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել է Երևանի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խաչատրյանը: Մինչ Աշտարակի ոստիկանները կպարզեին, թե որ ուղղությամբ է Խ. Խաչատրյանը ավտոմեքենայով փախել, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Վայք քաղաքի Ջերմուկ փողոցում իրականացնում են «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը» օպերացիան: Պարզվում է, որ Վայքի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների տեղեկությունները հավաստի էին և Վայք քաղաքի Ջերմուկ փողոցում դարանակալման արդյունքում կարողանում են կանգնեցնել BMW ավտոմեքենան, ինչից հետո Խ. Խաչատրյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Արման Մկրտչյանը ավտոմեքենան առևանգելու կասկածանքով բերման են ենթարկվում ոստիկանության Վայքի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն որոշ ժամանակ անց ոստիկանութան Վայքի բաժին են ժամանում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ս. Գասպարյանն աշխատում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերացիային ակտիվ մասնակցություն են ունեցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Խաչիկ Գևորգյանն ու Խաչիկ Ստեփանյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր