211652_close_icon
views-count15495 դիտում article-date 18:48 15-03-2016

«Աշտարակի պոպոքը, տեղի քաղաքապետի սապոկը». Աշտարակում ամեն թաղ ունի իր աղբի բուրգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աղբի բուրգեր Աշտարակում: Գարշահոտությունը լցվում է մարդկանց բնակարանները: Մարդիկ ամեն օր սպասում են, որ մաքրման աշխատակիցները ուր որ է կգան ու կմաքրեն, բայց ոչ մի փոփոխություն: Պարզվում է քաղաքապետարանը տեղյակ է եղել խնդրին: Աշտարակ քաղաքի բակերում աղբակույտերն արդեն դիզայներական լուծում են հիշեցնում: Տպավորություն է, որ յուրաքանչյուր բակում պարտադիր պայման է աղբագոյացությունը: Աշտարակցիները պատմում են, որ տևական ժամանակ է չեն կարողանում ազատվել հավաքված աղբից: Քաղաքապետարանում խնդրին տեղյակ էին, ավելին, այն հասցրել է խառնաշփոթ առաջացնել: Կոմունալ ծառայության պետը տեղում չէր: Պարզվում է օրեր առաջ է ազատվել աշխատանքից: Նրա հետ միասին ազատվել են նաև մաքրման աշխատանքներ իրականացնող անձնակազմից մի քանիսը: Քաղաքապետարանում կենտրոնացրել են ջանքերը, թափուր տեղերը համալրելու համար: Այն ,որ խնդիրը հրատապ լուծում է պահանջում տեսանելի է անզեն աչքով, ամենևին էլ անհրաժեշտ չէ մասնագիտական եզրակացություն: Աղբն արդեը լցվում է բնակարանները: Բնակիչները պատմում են,որ քաղաքում երբևէ չի եղել նման խնդիր, սակայն, նշում են, որ պայմանավորված վերջին իրադարձություններով, իրենք են տուժում` այսպես ասած կրակն են ընկել: Քաղաքապետարանում խոստացան ամեն բան կարգավորել: Աղբյուրը` [url=http://atv.am/news/?p=10021]atv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր