211652_close_icon
views-count30918 դիտում article-date 23:20 03-05-2020

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ կորոնավիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից

ԱՄՆ-ը բավական մեծ թվով ապացույցներ ունի, որոնք հաստատում են, որ կորոնավիրուսը սկսվել է աշխարհով մեկ տարածվել չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Մենք հենց սկզբից էինք ասել, որ վիրուսը հայտնվել է Ուհանում: Հիմա դա ողջ աշխարհն է տեսնում: Մենք կարող ենք հաստատել, որ Չինաստանն ամեն ինչ արել է, որ մյուս երկրները ժամանակին չիմանային, թե ինչ է տեղի ունեցել: Բազմաթիվ ապացույցներ կան, որոնց մի մասը բոլորին է հասանելի», ասել է Պամպեոն: Մինչ այդ ԱՄՆ-ը դատական հայց էր ներկայացրել Չինաստանի դեմ, որ վերջինիս ներկայացուցիչները կորոնավիրուսի մասին ոչ ստույգ տեղեկություններ են տարածել: Սպիտակ տունը Չինաստանին մեղադրել էր նաև անորակ թեստեր տրամադրելու մեջ:

Նմանատիպ նյութեր