211652_close_icon
views-count16281 դիտում article-date 09:37 18-03-2020

Դոնալդ Թրամփը կորոնավիրուսը «չինական» վիրուս է անվանել․ Չինաստանը վիրավորվել է․ «Ամերիկայի ձայն»

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կորոնավիրուսը որպես «չինական» վիրուս անվանելու համար։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5332813.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը վիրավորական է որակել նախագահ Թրամփի խոսքերը: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ աջակցելու է բոլոր այն ոլորտներին, ներառյալ ավիաընկերություններին, որոնք տուժել են «չինական» վիրուսի արդյունքում: Անցած շաբաթ նաև նախագահը թվիթերում տարածել էր մեկ այլ մեկնաբանություն, որը պարունակում էր «չինական» վիրուս որակումը: ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ այս հարցը ուղղվել է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդին, ով համաձայնվել է, որ որակումը սխալ է, քանի որ հիվանդությունը սկսվելով, Չինաստանից հետո շարունակվել է այլ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հիվանդությունը անվանել է COVID-19: Կազմակերպության նախագահն ընդգծել է , որ այս միջոցով հնարավոր է խուսափել որևէ այլ անվանումից, որը կարող է հնչել վիրավորական:

Նմանատիպ նյութեր