329069 դիտում
21:26 03-05-2020
Ողբերգական դեպք Լոռու մարզում. փեսան ոստիկաններին հայտնել է, որ հովվաշունը հարձակվել է իր զոքանչի վրա, որը կարճ ժամանակ անց ստացված վնասվածքներից տանը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել է տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել են ոստիանոևթյան Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում Գ.Մ.-ն քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա, ով կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել:
Գ.Մ.-ին շան ճիրաններից ազատել է փեսան, որից հետո կնոջը տեղափոխել են տուն, որտեղ էլ վերջինս մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
9703 դիտում
13:14 13-07-2014
Ավտովթար Երևանում. փեսան ապագա զոքանչի տուն գնալիս մնաց բորդյուրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ