9712 դիտում
13:14 13-07-2014
Ավտովթար Երևանում. փեսան ապագա զոքանչի տուն գնալիս մնաց բորդյուրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11-ի սահմաններում Հանրապետություն և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի 73 OQ 777 և Honda մակնիշի 33 PL 819 համարանիշի մեքենաները: Ինչպես վթարի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Honda-ի վարորդը մեկնում էր իր հարսնացուի հետևից, քանի որ այսօր նրա հարսանիքն է: Վթարից շոկի մեջ հայտնված փեսացուն մոռացել էր զանգահարել «Ռեսո» ապահովագրական ընկերություն: Ոստիկանների հիշեցումից և զանգ կատարելուց հետո հաշված րոպեների ընթացքում «Ռեսո-»-ի ներկայացուցիչը ժամանեց վթարի վայր:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում փեսան կատակում էր ասելով. «Սաղ կյանքս կհիշեմ էս օրը, ես էլ գնամ հասնեմ հարսիս, թե չէ, մեկ էլ տեսար՝ փոշմանեց»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
15269 դիտում
13:30 16-06-2014
Երևանում «ապագա փեսան» BMW X5-ով վրաերթի է ենթարկել իր «ապագա զոքանչին»
Այս բաժնից
9567 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին