978 դիտում
22:27 03-05-2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ֆեյսբուքյան իր էջում Արարատ Միրզոյանը գրել է.
«Հարգելի' լրագրողներ,
Շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության օրվա կապակցությամբ։
Ազատ մամուլը ժողովրդավարության կարևոր հիմնասյուներից է, հասարակության զարգացման և առաջընթացի գրավականներից մեկը։ Իզուր չէ, որ մամուլն ընդունված է համարել երկրի չորրորդ իշխանությունը։
Մեր բոլորի համատեղ խնդիրն է ապահովել ազնիվ, անաչառ և անկախ մամուլի գոյությունը Հայաստանում։ Մամուլ, որը կկատարի իր իրական առաքելությունը՝ ապահովել մարդկանց տեղեկացված լինելու իրավունքի իրացումը, նպաստել իշխանությունների թափանցիկությանը, հարկ եղած դեպքերում հակակշռել, քննադատել իշխանություններին։ Մամուլը, որը մաս կլինի ընդհանուր հանրային բարիքի ստեղծմանը և Հայաստանում տեղի ունեցող խորքային ժողովրդավարական փոփոխություններին։
Ավելորդ չէ թերևս ընդգծել, որ մամուլի ազատությունը, անկախությունը, անաչառությունը չեն սահմանափակվում միայն իշխանություններից ազատությամբ և անկախությամբ։ Այն կամ համակողմանի և ամբողջական է, կամ այդ պարզապես չկա։
Սիրելի' գործընկերներ,
Ըստ այդմ մաղթում եմ, որ ձեր աշխատանքում ձեզ առաջնորդեն մեր հայրենիքի և հասարակության առջև առաքելության և պատասխանատվության զգացումը, ձեր սեփական համոզմունքները և խիղճը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
967 դիտում
12:42 03-05-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Այս բաժնից
466 դիտում
22:23 07-05-2024
Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը․ Արտակ Բեգլարյան
766 դիտում
22:08 07-05-2024
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
1396 դիտում
21:56 07-05-2024
Հայտնաբերվել է պայմանագրային Արտակ Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ