51018 դիտում
18:38 03-05-2020
Երևանում թալանել են քննչական վարչության քննիչի բնակարանը
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկութուններով, երեկ՝ մայիսի 2-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին է դիմել Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Ալիկ Սուքիասյանը և հայտնել, որ ապրիլի 30-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի առաջին հարկի պատուհանը, և այնտեղից գողություն կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ իրեր են գողը կամ գողերը գողացել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժած Ա. Սուքիասյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, որպես քննիչ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)