Վստահ ենք, որ ազատ մամուլի պարագայում, թե՛ պետությունը, թե՛ տնտեսվարողը լավագույնս կծառայեն հանրությանը .«Գալաքսի» ընկերությունների խումբ
Ազատ մամուլի սիրելի ներկայացուցիչներ, հարգելի գործընկերներ,
1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։ Մայիսի 3-ը անկախ մամուլի դերակատարությունը ևս մեկ անգամ ընդգծելու, և շնորհակալություն հայտնելու օր է մեզ համար։ Շնորհակալություն, որ թե՛ անձրևին, թե՛ ցրտին, «կորոնավիրուսի», թե՛ պատերազմի օրերին մշտապես իրականացնում եք կարևոր առաքելություն։
Մենք հավատում ենք, որ երկրի զարգացումը կարող է երաշխավորվել ազատ, այլընտրանքային և անկախ մամուլի գործունեության պարագայում, որը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։
Մենք հավատում ենք նաև, որ ժողովրդավարական հասարակության կարևոր բաղադրիչ է տնտեսական ազատ գործունեությունը, որպես երկրի խոշոր հարկատու ու գործատու մեր կարևոր առաքելությունն ունենք՝ նպաստելու երկարաժամկետ կտրվածքով երկրի կայունությունն ու զարգացմանը։
Վստահ ենք, որ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ պարագայում, թե՛ պետությունը, թե՛ տնտեսվարողը լավագույնս կծառայեն հանրությանը։
Շնորհակալություն ՁԵԶ մեկ անգամ ևս։
[b]Հարգանքով,
Կառավարման Խորհուրդ,
«Գալաքսի» ընկերությունների խումբ[/b]