211652_close_icon
views-count18485 դիտում article-date 22:45 02-05-2020

Երկու համայնքի բնակիչները պատերազմ են հայտարարել պետությանը. սա իրավապահ համակարգի լրջագույն բացթողումն է. Pastinfo.am

Օրեր առաջ Գավառում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել երկու պատանիների՝ 15-16 տարեկան տղաների միջև ակումբում ծագած վիճաբանության պատճառով։ Դեռահասները չեն կարողացել վիճաբանությունը հարթել ու դրան արդեն միջամտել են մեծահասակները՝ որոշելով հանդիպել, քննարկել և լուծել խնդիրը: Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/02/%D4%B5%D6%80%D5%AF%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%A1-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB-%D5%AC%D6%80%D5%BB%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A9%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A7/987358?fbclid=IwAR0CgJ7dweNsd_baUhbMbJBsB0lvddZApouczhYhEdT5ulId90lDu3uBNak]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով սույն գործով՝ զանգվածային անկարգության մեջ մեղադրվող երեք անձանց պաշտպանն է: Հիշեցնենք, ապրիլի 28-ին Գավառում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է երկու երիտասարդ՝ Նորատուսի բնակիչ Վ. Ավետիսյանը և Գավառի բնակիչ՝ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Զ. Պարոնիկյանը, 6 հոգի տեղափոխվել բժշկական կենտրոն: Սակայն դեպքն այդքանով չի ավարտվել և դարձել է վենդետայի պատճառ: Դանակով ու մահակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ պահին հսկողություն էին իրականացնում ոստիկանության ծառայողները, այն ամբողջությամբ տակնուվրա արել, փորձել սպանել միջադեպի մասնակիցներից 3-ին՝ նրանց մեղադրելով իրենց հարազատների սպանության մեջ։ Կողմերը՝ նորատուսցիներն ու Գավառի բնակիչները. փաստաբանի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել էին հանդիպել՝ քննարկելու ու հանգուցալուծելու վեճը, սակայն «Գավառի թևը» անմիջապես սկսել է կրակել ու որևէ քննարկում տեղի չի ունեցել: «Համացանցում տարածված տեսանյութում էլ երևում է, որ առանց որևէ բան ասելու մեքենայով մոտենում են և կրակահերթ են բացում: Իրենց հերթին էլ «Նորատուսի թևից» կրակոցներ են լինում, վիրավորվում է երկու անձ՝ Գավառի թևից: Նորատուսի բնակիչները տեղեկանալով, որ այդ երկու անձինք են հավանաբար սպանել «Նորատուսցի արջին» և մյուսին, իրենց ասելով՝ Վահեին և Զորոյին, շտապում են Գավառի Բկ՝ հաշվեհարդար տեսնելու»,- ասաց փաստաբանը։ Նշենք, որ հիվանդանոցում տեղի ունեցածը որակվել են զանգվածային անկարգություններ՝ կոտրվել են հիվանդանոցի գույքը՝ դռներն ու պատուհանները, երկու հոսպիտալացված անձի ծանր վնասվածքներ են պատճառվել: Կոչուբաևը կարծում է, որ նախաքննական մարմինը, չկարողանալով պարզել իրական մասնակիցների շրջանակը, մեկ ոստիկանի ցուցմունքով այսօր մարդկանց է կալանավորում: Փաստաբանն իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքն արդեն իսկ այս փուլում որակում է որպես անհեթեթություն, սակայն նշում, որ նրանց ազատ արձակելու հարցը բարձրացնում հենց նրանց անվտանգությունից ելնելով: «Ես իրենց էլ եմ դա բացատրել, իրենց հարազատներին էլ, որ այս պահին առնվազն մեկ ամիս նպատակահարմար է, որ պաշտպանյալներս լինեն ՔԿՀ-ում, քանի որ, ըստ Գավառի թևի ներկայացուցիչների՝ այս կալանավորված անձինք են իրենց հարազատներին ծանր մարմնական վնասվածքներ պատճառել և, ընդհանուր առմամբ վիճակը շարունակում է մնալ հրավտանգ, երկու կողմերի կրքերը չեն հանդարտվում: Երեկ՝ Երևան քաղաքի դատարանների դիմաց, որտեղ քննվում էին կալանավորման միջնորդությունները, նկատվում էին և Նորատուսի, և՛ Գավառի բնակիչների բավականին ագրեսիվ կուտակումներ»,- ասաց փաստաբանը: Կոչուբաևը վստահ է, որ դատարաններն էլ ունեին ներքին համոզմունք, որ այս անձինք անմեղ էին, սակայն դատավորներից անկեղծ գտնվեց միայն Մնացական Մարտիրոսյանը և բացահայտ հայտարարեց, որ կալանավորումն անհրաժեշտ է՝ հենց իր պաշտպանյալի անվտանգության նկատառումներից ելնելով: Մանրամասները՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/02/%D4%B5%D6%80%D5%AF%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%A1-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB-%D5%AC%D6%80%D5%BB%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A9%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A7/987358?fbclid=IwAR0CgJ7dweNsd_baUhbMbJBsB0lvddZApouczhYhEdT5ulId90lDu3uBNak]«Փաստինֆոյում»[/url]:

Նմանատիպ նյութեր