211652_close_icon
views-count583 դիտում article-date 16:50 02-05-2020

Փրկարարները շանը դուրս են բերել հորից

Մայիսի 2-ին, ժամը 09:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում գտնվող ջերմոցի տարածքում՝ հորի մեջ (մոտ 2,5 մ) շուն է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շունն ընկել է Եղվարդի խճուղու թիվ 5 հասցեյում գտնվող ջերմոցի մոտակա հորի մոջ (մոտ 2 մ): Փրկարարները շանը դուրս են բերել հորից և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր