211652_close_icon
views-count109287 դիտում article-date 13:15 01-05-2020

Էջմիածնում հայտնի «Կոլոլակին» ճանապարհային ոստիկաններն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. նրա Mercedes-ը տեղափոխվեց «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենան, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու վարած ավտոմեքենայի մակնիշից, խախտում կատարելու հետևանքով ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 1-ին, Ճանապպրհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի տեսուչի կողից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes Տ 550 մակնիշի 01 ZZ 221 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը, կատարելով մի քանի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, չէր ենթարկվել նաև ՃՈ տեսուչի «կանգ առ» հրահանգին, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «գողի ու ... օրը 40 օր է». 40 րոպե էլ չանցած՝ ճանապահային ոստիկանները վարորդին, ում մասին դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին՝ Էջմիածնում հայտնի «Կոլոլակ» մականվամբ երիտասարդ տղան է, հայտնաբերեցին ու տեղափոխեցին» պլաշչադկա»։ Այստեղ են ասում՝ «ճանապարհային ոստիկանը Կոլոլակին քաշեց գրդնակին»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր