211652_close_icon
views-count160540 դիտում article-date 21:02 02-08-2019

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները «Շշի Մելոյի» թիկնապահին ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. նա, ով Range-ով դիմել էր փախուստի, «կանդալված» տեղափոխվեց քննչական վարչություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի) գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի մոտ, առևանգել էր «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանին պատկանող, պայթյունի հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, սակայն ոստիկաններն ու քննիչներն ավտոառևանգողին ապացուցեցին, որ «գողի ու ... օրը 40 օր է» և 40 րոպե չանցած՝ նա արդեն ձեռնաշղթայված տեղափոխվեց քննչական վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչներն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշված պայթյունը կատարելու կասկածանքով 1 հոգու նույնպես բերման են ենթարկել Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննության շահերից ելնելով՝ այդ քաղաքացու, ով նույնպես «կանդալված» է, տվյալներն այս պահին չենք հրապարակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մարկոսյանն աշխատում է գործարար Մ. Մանուկյանի մոտ՝ որպես թիկնապահ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/02/1131561/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ օգոստոսի 2-ին, առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն էր լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 265+
265+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր