1503 դիտում
23:40 30-04-2020
ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև փոխըմբռնման հուշագրի է ստորագրվել. ԱԳՆ
Ապրիլի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Յելենա Միլոշևիչը հեռահար կարգով ստորագրեցին ՊՀԾ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։
Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հուշագիրը կարևոր գործիք է ՊՀԾ և ՀՀ կառավարության համար մինչև 2030 թվականը երկրում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված կարողությունները ուժեղացնելու գործընթացում։
Հնգամյա ռազմավարական պլանի շրջանակներում ՊՀԾ-ն Հայաստանի և ՀՀ բնակչության համար կիրագործի զարգացման փոխակերպվող մոտեցում, ներդրումների միջոցով կաջակցի ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հայաստանի զարգացման օրակարգի ծախսարդյունավետ, կայուն և ներառական ծրագրերին։
2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի ներքո աջակցություն կտրամադրվի առավել խոցելի խմբերին և միաժամանակ կնպաստի վերջիններիս ինտեգրմանը տնտեսական գործունեության մեջ՝ այսպիսով խթանելով Հայաստանում կայուն և արդար տնտեսական աճի տեմպերը: ՊՀԾ-ն, մասնավորապես, աջակցություն կցուցաբերի ՀՀ Կառավարության եկամտաբեր աշխատատեղերի ստեղծման, կրթության որակի ապահովման, ժամանակակից և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման, կանաչ ագրոբիզնեսի արդիականացման, կլիմայի նկատմամբ զգայուն ներդրումների խթանման ջանքերին և կիրականացնի ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում պարենային անապահովության, թերսնուցման վերացմանն ուղղված ջանքերին, մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության առողջության բարելավմանը։
Նմանատիպ նյութեր
907 դիտում
17:43 04-08-2023
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ հուշագիր է ստորագրվել
2940 դիտում
17:35 11-01-2019
Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
766 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
703 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
829 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին