211652_close_icon
views-count2886 դիտում article-date 17:35 11-01-2019

Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

ՊԳԿ-ի Պարենային ապրանքների գնային ինդեքսը 2018 թ.-ին նվազել է, քանի որ աճել է միայն հացահատիկային մշակաբույսերի գնառաջարկը Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տվյալների, պարենի համաշխարհային գները դեկտեմբերին մածամասամբ կայուն են եղել: Միչդեռ հացահատիկային մշակաբույսերի միջազգային գների աճին զուգընթաց նվազել են շաքարավազի և կաթնամթերքի գները: ՊԳԿ Պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին կազմել է 161,7 միավոր` նախորդ ամսվա 161,6 միավորի համեմատությամբ: Ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 2018 թվականին կազմել է միջինը 168,4 միավոր, ինչը 3.5% -ով պակաս է, քան 2017-ին և գրեթե 27% -ով պակաս՝ 2011 թ.-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշից: Չնայած անցած տարվա ընթացքում բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գները աճել են, մնացած ապրանքների գները նվազել են, իսկ ամենաշատը՝ շաքարավազինը: ՊԳԿ hացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 1,8% -ով և 9,6% -ով՝ 2017թ.-ի դեկտեմբերի համեմատ: Ամսվա ընթացքում ցորենի և եգիպտացորենի գները բարձրացել են հարավային կիսագնդում եղանակային փոփոխության պատճառով, իսկ վեցերորդ ամիսն անընդմեջ բրնձի գները նվազել են: Ըստ ՊԳԿ-ի վերջին կանխատեսումների 2018 թվականին ցորենի և եգիպտացորենի համաշխարհային արտադրության անկում է արձանագրվել, իսկ բրնձի արտադրությունը նոր ռեկորդ է սահմանել: Բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային մատակարարման ծավալները գերազանցում են պահանջարկը, և պաշարները դեռևս բավականին մեծ են: ՊԳԿ բուսական յուղի գների ինդեքսը դեկտեմբերին աճել է 0.4% -ով, այդպիսով վերջ դնելով տասը ամիսների ընթացքում գրանցվող անընդմեջ անկմանը, ինչը պայմանավորված է արմավենու յուղի գնի կայունացմամբ: Սոյայի յուղի միջազգային գները շարունակել են նվազել, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում գրանցված բարձր առաջարկի և Եվրոպական Միությունում՝ ցածր պահանջարկի: Նախորդ տարվա համեմատ 2018թ-ի ցուցանիշը միջինում 15 տոկոսով ցածր է եղել՝ արմավենու յուղի գնի ամենամեծ անկման հետևանքով: ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում 0,8 տոկոսանոց աճ է արձանագրել, ինչը պայմանավորված է խոզի մսի գնի բարձրացմամբ: Դրան նպաստել է ներկրման համաշխարհային բարձր պահանջարկը, հատկապես Բրազիլիայից: Ընդհանուր առմամբ, անցած տարի ցուցանիշը նվազել է 2,2 տոկոսով: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ նվազել է 3,3 տոկոսով` արձանագրելով իր յոթերորդ հերթական ամսական անկումը, ինչը պայմանավորված է կարագի, պանրի և չզտված կաթի փոշու ցածր գնառաջարկով: 2017 թվականից ի վեր ցուցանիշը նվազել է 4.6 տոկոսով, ինչը տարվա երկրորդ կեսին բոլոր տեսակի կաթնամթերքների գների անկման հետևանք է: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 1,9% -ով` մասամբ Հնդկաստանում շաքարավազի արտադրության ավելի մեծ ծավալների, մասամբ էլ` նավթի հումքի միջազգային գների անկման, ինչը նվազեցրել է շաքարեղեգի, որպես էթանոլի հումք, պահանջարկը, որն էլ նպաստել է շաքարավազի արտադրության առաջարկի աճին, հատկապես Բրազիլիայում, որն աշխարհի խոշորագույն արտադրողն է: Ընդհանուր առմամբ, 2018 թ.-ին այս ցուցանիշը 2017 թվականի համեմատ իջել է գրեթե 22 տոկոսով: [b] ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր