Զինծառայողների արձակուրդային փոխհատուցման չափերն ավելացան. նոր որոշում
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ավելացնել ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշումը վերաբերում է նաև ոստիկանական զորքերին և ԱԱԾ ծառայողներին:
Տոնոյանը պարզաբանեց, որ առաջ, եթե օրինակ ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, փոխհատուցում ստանում էր միայն մինչև Երևան հասնելու համար:
Նա ընդգծեց, որ խոսքը ոչ միայն պայմանագրային, այլև ժամկետային զինծառայողների մասին է:
Լրացուցիչ ծախսերի ավելացումը տարեկան կազմում է մոտ 150 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: