171270 դիտում
21:57 29-04-2020
Բացառիկ կադրեր նախօրեին Գավառում տեղի ունեցած սպանություններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am
[url=https://armlur.am/994883/]Armlur.am[/url] կայքը բացառիկ կադրեր է հրապարակել նախօրեին Գավառում տեղի ունեցած փոխհրաձգությունից, որի հետևանքով երկու քաղաքացի էր մահացել, մի քանի քաղաքացիներ էլ ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի և Երևանի բժշկական կենտրոններ:
Կայքի փոխանցմամբ՝ Նորատուս համայնքի և Գավառ քաղաքի անչափահաս տղաների միջև վեճ է եղել: Անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել են մեծերը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:
Տեսանյութում երևում է, որ Ազատության փողոցում կանգ է առնում 5 ավտոմեքենա, որոնց մեջից դուրս են գալիս տղաները, վիճաբանում միմյանց հետ, ապա նրանց մոտ կանգնում է երեք այլ ավտոմեքենա, այնուհետև սկսվում է փոխհրաձգություն, որի հետևանքով մի քանսին ընկնում են գետնին, մի քանիսն էլ, նստելով ավտոմեքենան, հեռանում են, իսկ երիտասարդներից մեկն էլ շարունակում է կրակոցներ արձակել։
Մանրամասները՝ տեսանյութում:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/04/29/1153550/]Ավելի վաղ[/url]՝ ապրիլի 28-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Գավառում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի վերաբերյալ, ինչի հետևանքով կային զոհեր և վիրավորներ։
Պարզվել էր՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։ Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։
Մինչ դեպք վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում են գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը և ծեծի ենթարկել Ա. Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Դավիթ Հայթյանին։
Երկու փաստերով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի և [url=https://armlur.am/994883/]Armlur.am[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
116226 դիտում
23:57 16-05-2020
Նոր մանրամասներ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից ու սպանություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ