211652_close_icon
views-count370655 դիտում article-date 10:07 29-04-2020

Նոր մանրամասներ՝ Գավառում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից ու վենդետայից. պարզվել է մահացածների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 28-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Գավառում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի վերաբերյալ, ինչի հետևանքով կային զոհեր և վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։ Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։ Մինչ դեպք վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում են գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը և ծեծի ենթարկել Ա. Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Դավիթ Հայթյանին։ Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/28/1153526/]հայտնել [/url]էր ֆոտորագրողը, երեկ՝ ապրիլի 28-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ: Կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել էին, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի, 2 հոգի էլ՝ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ոստիկանության Գավառի բաժնի փորձաքրեագետները: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. որ մահացածներից մեկը Նորատուսից էր, մյուսն էլ զինվորական քննիչ էր: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին սպանվածների և վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էին նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներ: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կային հետքեր: Դեպի վայր էր ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Դեպքի վայրի զննություն էին կատարել քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանի, պետի տեղակալ Ակսել Մանուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ալիկ Սուքիասյանի, Թորգոմ Չանդոյանի, Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին մեծ թվով կրակված պարկուճներ: Գավառ էին ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները, ովքեր ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ուժեղացված ծառայության էին անցել Գավառում: Հսկողության տակ էր վերցվել նաև Գավառի հիվանդանոցը: Ժամանել էին նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները: Ոստիկաններն ու քննիչներն աշխատում էին մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություններ» Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր