211652_close_icon
views-count112439 դիտում article-date 16:55 10-03-2015

Նոր մանրամասներ Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած սպանություններից. հայտնի են զենք-զինամթերքների տեսակները և սպանվածների մահվան հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ մանրամասներ են հայտնի դարձել քննչական մարմնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 14:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ բանտի ուղղությամբ կրակոցներ են հնչել և կա տուժած: Մինչ նշված վայր կժամանեին օպերատիվ խմբերը, ժամը 14:20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ բազմաբեկորային վնասվածքներով, կենսաբանական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված 35-40 տարեկան 2 տղամարդ: Արդեն դեպքի վայրում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, դիմակավորված 3 հոգի «Նուբարաշեն» խճուղի 3 հասցեում՝ Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում, ինքնաձիգից ու ատրճանակներից կրակոցներով սպանել են Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 18 շենքի 24 բնակարանի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող, Մեսրոպ Ալեքսանդրի Նազարյանցին, իսկ «Էրեբունի» հիվանդանոցում մահացած քաղաքացիներն են Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 26 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող, 35-ամյա Դրաստամատ Հակոբջանի Թադևոսյանն ու Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 44 շենքի 15 բնակարանի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող, 43-ամյա Լևոն Միհրանի Ղազարյանը: Ըստ տեղեկությունների՝ բոլոր 3 անձինք էլ նախկինում եղել են դատապարտված: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ ոստիկանության օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության խմբերը դեպքի վայրում հայտնաբերել են Մ. Նազարյանցի դին՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, ինչպես նաև 1 հատ առանց գործանարանյին համարի «Մակարով» տիպի ատրճանակ՝ 1 պահունակով՝ լիցքավորված 8 փամփուշտով: Իսկ Նուբարաշենի բանտից դեպի Նուբարաշենի խճուղի տանող տարբեր հատվածներում հայտնաբերվել է 1 հատ 1937 թվականի արտադրության «Մակարով» տիպի ատրճանակ՝ 1 պահունակով՝ լիցքավորված 8 փամփուշտով, 3 հատ «AK» տիպի 1976, 1963 և 1960 թվականների արտադրության ինքնաձիգեր՝ առանց փամփշտակալների և 3 հատ «AK» տիպի ինքնաձիգի փամփշտակալ, որոնցից մեկը լիցքավորված է եղել 22 փամփուշտով: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև ինքնաձիգի և ատրճանակի մեծ քանակի կրակված պարկուճներ: Հայտնաբերված զենքերը և զինամթերքը ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել են դատահետքաբանական, մատնադրոշմային, դատաձգաբանական և մի շարք փորձաքննություններ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 4-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիակության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել էին ավտոմատ «Կալաշնիկով»-ներ, «Մակարով» տեսակի ատրճանակ և մեծ թվով կրակված պարկուճներ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ սպանվածը ու վիրավորները հանցագործ աշխարհի հայտնի հեղինակություններ էին: Լուսանկարները և տեսնյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր