7183 դիտում
19:00 29-04-2020
Հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ականանետեր
Այսօր՝ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:
Միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հարկ ենք համարում նշել, որ սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է:
Միաժանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից: Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
43744 դիտում
10:54 23-10-2017
Ադրբեջանական զինուժը «Սպայկ» հրթիռներ և ականանետեր է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
2948 դիտում
10:42 13-02-2016
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
Այս բաժնից
682 դիտում
15:10 27-04-2024
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today