10418 դիտում
10:15 01-03-2017
Հակառակորդը Մարտունիի ուղղությամբ կիրառել է ականանետեր, «Դ-44» տիպի հրանոթ, «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊԲ
Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Հիշեցնենք նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է ‹‹SPIKE›› տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:
Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է:
Նմանատիպ նյութեր
5984 դիտում
10:25 01-10-2015
Հակառակորդը կրկին կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ
15266 դիտում
09:50 27-09-2015
Հակառակորդը շարունակում է կիրառել տարբեր տրամաչափի ականանետեր ու հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
658 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
802 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
793 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան