211652_close_icon
views-count10318 դիտում article-date 17:46 29-04-2020

Մարդու իրավունքների պաշտպանն արագ արձագանքման խմբեր է ուղարկել Ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ

Գավառ քաղաքում [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/29/1153550/]տեղի ունեցած[/url] միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերըգործուղվել են Ոստիկանության բաժիններ,Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում: Ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալվածանձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ ենք իրավապահ մարմինների և փաստաբանների հետ: Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր