902 դիտում
18:20 29-04-2020
Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»:
Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական օրակարգին:«Մեծարգո պարոն նախագահ:
Ինչպես ես, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ազգային միավորման՝ Ռուսաստանի հայերի միության անդամները պատրաստակամությամբ աջակցում ենք Ձեր նախաձեռնությանը, և ուրախ կլինենք մեր հնարավորությունները, գիտելիքն ու ջանքերը ներդնել այն կյանքի կոչելու գործում:
Անկասկած, համատեղ աշխատանքն ու միասնական ջանքերը կծառայեն մեր ազգի հետագա համախմբմանը»,-մասնավորապես նշվում է Արա Աբրահամյանի նամակում:
Նմանատիպ նյութեր
1120 դիտում
16:12 20-04-2020
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը
4198 դիտում
17:17 01-12-2017
Ռուսաստանի հայերի միությունն անդրադարձել է ռուսական ԶԼՄ-ների հակահայ քարոզչությանը
Այս բաժնից
562 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
862 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1864 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է