211652_close_icon
views-count1217 դիտում article-date 11:28 29-04-2020

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նախորդ օրը ընդունված նախագծերը: Նիստի օրակարգում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները կքննարկեն նաև «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր