211652_close_icon
views-count1222 դիտում article-date 11:19 04-06-2021

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են հունիսի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված և ընդունված օրենքների նախագծերը:

Պատգամավորները կքննարկեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով որոշակի դասի հրավառության սարքերի կիրառմամբ հրավառությունները կթույլատրվեն միայն տոն օրերին կամ կառավարության թույլտվությամբ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և մի քանի այլ օրենսդրական նախաձեռնություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր