Արտակարգ և բարի լուր՝ Շիրակի մարզում. հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի և Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են 2-ամյա տղայի կյանքը
Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի, իսկ հետո արդեն Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 2-ամյա տղայի կյանքը։
Այդ օրը հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայան ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղություն»։
Բավականին օպերատիվ շտապօգնության բժիշկները հասել են կանչի վայր, որտեղ նախ երեխային անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ էլ իրենց մասնագիտական պրոֆեսիոնալիզմով աչքի են ընկել տեղի բժիշկները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան տղա է, անունը Նարեկ, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, և դեպքի մասին արդեն ոստիկանությունում բացատրություն է տվել երեխայի 34-ամյա մայրը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։