Առաջիկա 10 օրում գնալու ենք սահմանափակումների նվազեցման. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն առաջիկա 10 օրում գնալու է սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի: Տնտեսական գործունեության բոլոր ոլորտները կբացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունն անվտանգության կանոնների պահպանման տրամաբանություն կսահմանի»,- ասաց նա
Վարչապետը նշեց, որ միայն կրթական ոլորտը սահմանափակված կմնա:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում որոշվել է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: