211652_close_icon
views-count213240 դիտում article-date 22:15 27-04-2020

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանում հրազենով սպանված 30-ամյա երիտասարդին պատկանող Mercedes-ը հայտնաբերվել է գերեզմանների մոտ. վարորդի նստատեղին էլ՝ հրազենային վնասվածքով մահացած 31-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08: 30-ի սահմաններւոմ Կապանի բժշկական կենտրոնի դիահերձարանի աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Կապանի բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և հայտնել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տարածքում գտնվող գերեզմանոցում՝ ավտոմեքենայում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վար են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ազիզյանի, ոստիկանության Կապանի բաժնի պետ Հովհաննիսյանի և քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Կապան քաղաքի Շինարարների թաղամասի բնակիչ, 31-ամյա Արամ Սարգսյանի դին: Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ նրա վրա կա հրազենային վնասվածք: Mercedes մակնիշի 81 GQ 081 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մեկ հատ կրակված պարկուճ և մեկ հատ գնդակ: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում էր Կապան քաղաքի բնակիչ, Սասուն Սարկիսյանին, ով ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ սպանվել էր Կապան քաղաքում, իսկ նշված ավտոմեքենան ոստիկանության Կապանի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ: Ըստ վարկածներից մեկի՝ Ա. Սարգսյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահում ինքնասպան է եղել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/22/1153067/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն էր տեղի ունեցել հանրապետությունում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում երիտասարդ տղայի դի կա: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ազիզյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սասուն Սարկիսյանի դին: Դատաբժիշկը, տեղում զննելով, հայտնել էր, որ թիկունքի հատվածում կա հրազենից արձակված կրակոցի 2 հետք: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում կատարելով զննություն, հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 2 պարկուճ: Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը խանութի աշխատակից էր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր