3376 դիտում
20:56 27-04-2020
ՀՔԱՎ. Ինչպե՞ս են իրականացվում նախազորակոչային պատրաստության միջոցառումները՝ արտակարգ դրության պայմաններում
Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ Կառավարության որոշմամբ բուն զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։
Միաժամանակ հայտնեց, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։
Մինչ այդ՝ մարտի 30-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, քաղաքացիներից ստացվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։
ՀՔԱՎ-ը հետաքրքրվել էր, թե արդյոք նախազորակոչային պատրաստության միջոցառումներ ու համապատասխան բժշկական փորձաքննութjուններ են անցկացվում արտակարգ դրության պայմաններում և եթե այո, ապահովվում են արդյոք անվտանգության պայմանները։
2020 թ․ ապրիլի 9-ի պատասխանում ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Սարգսյանը հայտնել էր, որ մարտի 1-ից դադարեցվել են ինչպես ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքները։
Ա․ Սարգսյանը հայտնել է նաև, որ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրվել է կապ հաստատել տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հասատությունների հետ և ճշտել, ստեղծված իրավիճակով պայմանավորված, օրվա հնարավոր թողունակությունը՝ ապրիլի 1-ից զորակոչիկների բժշկական զննությունն իրականացնելու համար։
Պայմանագրային զինծառայության անցնելու համար բուժզննության կազմակերպման և դրանով պայմանավորված՝ հոսպիտալներում գտնվող անձնանց՝ վարակից պաշտպանվելու մասով ՀՔԱՎ-ի հարցերին Ա․ Սարգսյանը պատասխանել է, որ արգելվել է հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը։ Իսկ զինոկմիսարիատների աշխատակիցների՝ վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաների ապահովման մասով նշել է, որ զինկոմիսարիատները, ըստ գործառույթներից բխող անհրաժետության, ապահովվում են անհրաժեշտ պարագաներով։
Կոչ ենք անում այս պայմաններում խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ապահովել զինկոմիսարիատներում և պոլիկլինիկաներում ֆիզիկական հեռավորությունը թե սպասելիս, թե բժշկական զննությունների ժամանակ։
https://hcav.am/faq-covid-19-27-04-2020/
ՀՔԱՎ-ը շարունակում է իրավախորհրդատվություն տրամադրել [url=https://hcav.am/covid-19-16-03-2020/]հեռավար[/url]։
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների հարցերով խորհրդատվություն կարող եք ստանալ հետևյալ կոնտակտներով։
Զորակոչիկների, զինծառայողների իրավունքների հարցերով
Արմինե Սադիկյան
093339441 (նաև viber)
[email protected]
Նմանատիպ նյութեր
6574 դիտում
23:40 10-04-2020
ՀՔԱՎ. ՀՀ ոստիկանության կողմից վարչարարության իրականացումը՝ արտակարգ դրության պայմաններում․ վերլուծություն
Այս բաժնից
610 դիտում
17:51 05-05-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
613 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
682 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք