3664 դիտում
19:22 27-04-2020
300 մլն դոլար հայտարարված օգնությունը ամպագոռգոռ է հնչում. Արման Ղուկասյան. Aravot.am
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի կարծիքով, նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմում ՀՀ կառավարության առաջարկած աջակցությունների ծավալը, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին ծրագրերով, այնքան էլ տպավորիչ չէ։ «300 մլն դոլար հայտարարված օգնությունը ամպագոռգոռ է հնչում, սակայն պետք է ի վերջո պարզել, թե այդ հարյուր միլիոնավոր տրամադրված գումարներից, որոնք են անհատույց փոխանցումներ և որոնք վերադարձվող վարկեր»,-[url=https://www.aravot.am/2020/04/27/1108359/?fbclid=IwAR0bOLL9myQGT1JnO48a_jQHkLFQnaL6gC7q2EqiS9NAMY1EPLVH3AG1RpA]Aravot.am[/url]-ի հետ զրույցում իր վերապահումը հայտնեց Արման Ղուկասյանը:
Գնահատելով ՀՀ կառավարության` բիզնեսին և բնակչությանն աջակցելու ծրագրերը, մեր զրուցակիցը մի քանի էական արձանագրումներ է անում. կառավարության մշակած առաջին ծրագիրը ենթադրում է ձեռնարկություններին արտոնյալ պայմաններով նպատակային վարկերի տրամադրում, որոնք կարող են օգտագործվել աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկերի և տուրքերի վճարման, հումքի, սարքավորումների և պարենի ներմուծման համար:
«Բիզնես-հանրության արձագանքներից արդեն կարելի է հասկանալ, որ ձեռնարկությունները նախընտրում են հրաժարվել այդ ծրագրի շրջանակներում առաջարկվող վարկերից, թեկուզև արտոնյալ պայմաններով։
Նրանց տրամաբանությունը պարզ է. տնտեսական ակտիվությունն այժմ սառեցված է, պահպանվող հարկերի և հավաքագրումների, աշխատավարձի ծախսերի, տարածքների վարձակալության և մատակարարների հետ հաշվարկները բացասական են, իսկ այդ վարկերը պետք է ինչ-որ կերպ վերադարձնել։ Հետեւաբար, շատ ձեռնարկություններ նախընտրում են իրենց աշխատողներին ուղարկել չվճարվող արձակուրդի»,- ասում է մեր զրուցակիցը`հավելելով, որ լուրջ խնդիր է նաև այն, որ ձեռնարկությունների որոշ մասը շատ անգամ զրկված են վարկ ստանալու հնարավորությունից տարբեր պետական պարտքեր ունենալու պատճառով:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/04/27/1108359/?fbclid=IwAR0bOLL9myQGT1JnO48a_jQHkLFQnaL6gC7q2EqiS9NAMY1EPLVH3AG1RpA]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6022 դիտում
16:13 06-11-2020
Պատերազմը ցույց տվեց, թե ինչի համար էր Հայաստանում պետք ռուսական ռազմաբազան. Արման Ղուկասյան. aravot.am
6330 դիտում
23:42 11-03-2020
Գողացած դրամապանակում 300 հազար դրամ ու 300 դոլար էր․ կին գրպանահատը ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3620 դիտում
14:28 17-10-2017
Սոմալիում խոշոր ահաբեկչության հետևանքով մոտ 300 մարդ է զոհվել, երկրում եռօրյա սուգ է հայտարարված
Այս բաժնից
466 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
613 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
499 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը