Սոմալիում խոշոր ահաբեկչության հետևանքով մոտ 300 մարդ է զոհվել, երկրում եռօրյա սուգ է հայտարարված
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոի կենտրոնական փողոցներից մեկում՝ Safari հյուրանոցից քիչ հեռու, բեռնատար ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով զոհվել է 276, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, հաղորդում է Reuters-ը։
Սոմալիի տեղեկատվության նախարար Աբդիրահման Օսմանի խոսքով՝ ահաբեկչական գործողությունը իրականացրել են «Աշ-Շաբաբ» խմբավորման անդամները։
Փրկարարական ծառայությունները շարունակում են պայթյունի հետևանքով փլուզված շինությունների տակից դուրս բերել վիրավոր և մահացած մարդկանց։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։
Դեպքի կապակցությամբ՝ որպես հարգանքի նշան, Էյֆելյան աշտարակի լույսերը որոշ ժամանակով անջատել են։