978 դիտում
18:24 27-04-2020
Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները
Կադաստրի կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները, [b]բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի[/b], ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները։
Գրասենյակներում շարունակում ենք ընդունել միայն դիմումների հետևյալ տեսակները.
✅ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,
✅ Իրավունքի դադարման պետական գրանցման,
✅ Անշարժ գույքի հասցեի գրանցման,
✅ Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման,
✅ Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին,
✅ Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի,
✅ Նոր վկայականի տրամադրման,
✅ Սխալների ուղղման,
✅ Վարույթի դադարեցման,
✅ Փաստաթղթերի պատճենների տրամադրման։
Հիշեցնում ենք, որ բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060-474207, 060-474205:
Նմանատիպ նյութեր
2797 դիտում
14:46 25-03-2020
Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը
2381 դիտում
23:04 26-03-2020
Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը
Այս բաժնից
598 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա