211652_close_icon
views-count5392 դիտում article-date 20:36 26-04-2020

Լուսինե Մարտիրոսյան. Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս նշել էր, որ Արդարադատության նախարարն իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ, իսկ նախարարի մանկության ընկերը՝ Սուրեն Գալստյանը, նշանակվել է նախարարության աշխատակազմի քարտուղար: «Սիրելի՛ գործընկերներ, ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող տեղեկության, նշեմ, որ Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով, իսկ գլխավոր քարտուղարի դեպքում՝ նախարարն առհասարակ մասնակցություն չունի: Երկու թափուր հաստիքների համար տարբեր ժամանակներում նախապես մրցույթներ են հայտարարված եղել, որոնց մասնակցելու համար առանձին-առանձին հայտ են ներկայացրել հինգից ավելի անձինք: Բոլոր հայտատուներն անցել են թեստավորման, իսկ այդ փուլը հաղթահարելուց հետո նաև հարցազրույցի փուլերը: Մրցույթն անցկացրել են մրցութային հանձնաժողովները: Հաղթող ճանաչված անձանց գործունեությունը որևէ օրենսդրական կարգավորմամբ արգելված չէ, առկա չէ շահերի բախման իրավիճակ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր